Ազգային ժողովում միջադեպից հետո, երբ նիստն ընթհատվեց և անվտանգության աշխատակիցները փորձում էին ուժով դուրս տանել ամբիոնի մոտ ակցիա իրականացնող ընդդիմադիր պատգամավորներին, վարչպետ Նիկոլ Փաշինյանը, որ դահլիճում նստած էր, թիկնապահների ուղեկցությամբ արագ հեռացավ:
Հիշեցնենք, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում և չի իջնելու ամբիոնից։
Դրանից հետո Ալեն Սիմոնյանի հրահանգով նիստն ընդմիջվեց և ընդդիմադիր պատգամավորները բռնի ուժով դուրս բերվեցին։
Նիստի վերսկսումից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ընդդիմադիր 10 պատգամավորներ ստացել են նկատողություն և մինչև օրվա ավարտ չեն կարողանա վերադառնալ նիստերի դահլիճ։