Միջադեպ ծանրամարտի առաջնության ժամանակ, հայտնի դիզայները վառել է Ադրբեջանի դրոշը․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Միջադեպ ծանրամարտի առաջնության ժամանակ, հայտնի դիզայները վառել է Ադրբեջանի դրոշը․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը: Սկզբում անմիացիոն շքեղ շոու ծրագրով ներկայացվեց Հայաստանի պատմությունը՝ հեթանոսական ժամանակաշրջանից մինչև քրիստոնեության ընդունում, տառերի ստեղծում, ապա անդրադարձ կատարվեց ժամանակակից Հայաստանին, ներկայացվեց հայկական մշակույթը, շինարար հայի կերպարը:

Բացման արարողությունն առանց միջադեպի չանցավ: Ադրբեջանի անունը հայտարարելիս նախ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլեցին: Երբ դրոշը բերեցին դահլիճ, դիզայներ Արամ Նիկոլյանը վազեց բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց և դուրս հանեց դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել նրան և մի քանի րոպե անց նոր դրոշ բերեցին ներս։ Հայ երկրպագուները ծափերով ողջունեցին Արամ Նիկոլյանի ակցիան: Տրիբունաները սուլեցին նաև Թուրքիան հայտարարելիս:

 

Leave a Reply

Your email address will not be published.