Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրի դիմաց՝ պահանջելով կատարել արցախցիներին ադրբեջանցիներից պաշտպանելու իրենց պարտավորությունը։
«Այս ակցիայով մենք ուզում ենք ցույց տալ, որ անտարբեր չենք մեր համաքաղաքացիների կորստի հանդեպ։ Սպանված յուրաքանչյուր քաղաքացու փոխարեն կարող էինք լինել մենք, կարող էի լինել ես»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հիշեցնելով, որ կիրակի օրը ադրբեջանական զինված դիվերսիայի հետևանքով ևս երեք քաղաքացիներ սպանվեցին:
«Նրանց երեխաները մնացեին առանց ծնողի։ Որպես արցախի քաղաքացի, ես մտածում եմ, որ հաջորդը կարող եմ լինել ես»,-ասաց նա։
Ակցիայի մասնակցի խոսքով՝ իրենց նպատակն է ասել ռուս խաղաղապահներից պահանջել, որ կատարեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված իրենց պարտավորությունները։
«Եթե չեք կարողանում կատարել, կան այլ խաղաղապահ ուժեղ, դիմենք, իրենք գան»,-նշեց ակցիայի մասնակիցը։
Նշենք, որ ակցիան մարդաշատ չէր։ Ակցիայի մասնակիցները վեր են պարզել «Որտեղ դուք, այնտեղ խաղաղությու՞ն» ու այլ կարգախոսներով պաստառներ։