«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններով հստակ կամրագրվեն ներկայացուցչի մի շարք լիազորություններ, մասնավորապես, Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան ժամանակավոր կամ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին դիմումներ ներկայացնելու հետ կապված:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ՀՀ անունից Եվրոպական դատարան կարող է ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ, նաև հնարավորություն կունենա առանց Կառավարության որոշման Արդարադատության միջազգային դատարան ներկայացնելու հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
Միջազգային արբիտրաժային կամ վեճը դատարան հանձնելու կամ միջազգային արբիտրաժային վեճերի շրջանակներում իրականացված բանակցությունների արդյունքում կարող է կնքվել հաշտության համաձայնագիր, որը պետք է ներկայացվի Կառավարության հաստատմանը: Միջազգային դատարաններ, Եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ և միջազգային արբիտրաժային կենտրոններ գործուղվող իրավաբանները կմեկնեն ՀՀ վարչապետի որոշման հիման վրա:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով եթե տվյալ անձը հանրային ծառայող չէ, ապա նրա հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ մինչ այժմ հարցը հստակ կանոնակարգված չի եղել, բայց գործընթացն իրականացվել է Կառավարության որոշման հիման վրա: