Միրզոյանը Լեհաստանի նորանշանակ արտգործնախարարի հետ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն է քննարկել

Միրզոյանը Լեհաստանի նորանշանակ արտգործնախարարի հետ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն է քննարկել

Հունվարի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ փոխգործակցությանն ու դրա հետագա զարգացման ուղղությամբ առաջիկա հնարավոր շփումներին:

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման  ՀՀ տեսլականը և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքները»:

 

Leave a Reply

Your email address will not be published.