Միրզոյան. Կարևորել ենք Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ընդլայնումը

Միրզոյան. Կարևորել ենք Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ընդլայնումը

«Պատրաստակամություն ենք հայտնել ձեռնարկելու գործուն քայլեր մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման ներկա դինամիկան պահպանելու և օրակարգի ընդլայնման ուղղությամբ»,-հայտարարեց ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը Երևանում Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Միրզոյանի խոսքով, ասուլիսին նախորդած հանդիպմանը քննարկվել է հարցերի լայն շրջանակ։
«Բացի ընդլայնվող քաղաքական երկխոսությունից, կարևորել ենք երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, ինչպես նաև թիրախայաին ոլորտներում  սերտ համագործակցության ներուժի առավելագույնս օգտագործումը»,-ասել է նա՝ ընդգծելով երկու երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի շոշափելի հնարավորությունները։

Նա նշեց, որ ՏՏ ոլորտը մեծապես կապված է գիտության և կրթության ոլորտների հետ։
Հանդիպմանը քննարկվել  է Հայաստան-ԵՄ  գործընկերությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել երկարաժամկետ հեռանկարում  Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայությունն ամրապնդելուն ուղղված քայլերին։

«Տարածաշրջանային կայունության համատեքստում կարևորել ենք Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ընդլայնումը, և իհարկե, առաքելությանն Էստոնիայի մասնակցությունը»,-ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.