Մի շարք զինվորականներ և բարձրաստիճան սպաներ հրաժարվել են հետ քաշվել Տավուշի հայկական դիրքերից և ականազերծում կատարել՝ չենթակվելով սահմանազատման ու սահմանագծման քողի տակ տրված ապազգային հրամանին։ Ավելին՝ նրանք հրաժարական են ներկայացրել։
Ինչպես հայտնում է «Ազգային ճակատ»-ը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանի մի շարք ենթակա սպաներ բառացիորեն բղավելով՝ պահանջել են իրենից ներկայացնել ՀՀ Զինված Ուժերի Շտաբի պետ Էդվարդ Ասրյանի կոմից ստորագրված հրամանը, սակայն կորպուսի հրամանատարը մերժել է։
«Փաստացի Տավուշի տարածքների հանձնման ողջ պատասխանատվությունը մնաց Գլխավոր շտաբի, հատկապես՝ Ասրյանի ու Ցականյանի վրա, թեպետ ՀՀ նախկին Պաշտպանության նախարարները մեկը մյուսի հետևից զգուշացրել էին զինվորականությանը այս վտանգի մասին»,- նշել է «Ազգային ճակատ»-ը։