Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ

Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հյուրընկալել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՀԲ խումբ) պատվիրակությանը՝ ՄՖԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ռանա Կարադշեհի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեն, ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը և Հայաստանում ՄՖԿ ավագ ներկայացուցիչ Արման Բարխուդարյանը:

Շնորհավորելով տիկին Կարադշեհին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄՖԿ հետ համագործակցությունը և ընդգծել ՄՖԿ դերը՝ Հայաստանի մասնավոր հատվածում բիզնես մշակույթի զարգացման և կորպորատիվ կառավարման սկզբունքների խթանման տեսանկյունից:

Զրուցակիցները քննարկել են ՄՖԿ կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է ՓՄՁ աջակցության և առևտրի ֆինանսավորման ծրագրերի շարունակականությունը: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին:

Leave a Reply

Your email address will not be published.