Մրցում էի թուրք ծանրորդների հետ, պատասխանատվությունը շատ-շատ էր. Գոռ Սահակյան

Մրցում էի թուրք ծանրորդների հետ, պատասխանատվությունը շատ-շատ էր. Գոռ Սահակյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանը երևանյան առաջնության արդյունքը սպասված է համարում:

«Թեժ պայքար ծավալվեց, առավել ևս, որ Հայաստանում է և մրցակիցներն էլ թուրք մարզիկներ են: Պատասխանատվությունը շատ-շատ էր: Ես հավատում էի իմ հաղթանակին: Եվ քրտնաջան աշխատել եմ այս ամենի համար: Ուրախ եմ, որ առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնության` այսպիսի մեդալներ նվաճեցի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը:

19-ամյա ծանրորդը շեշտեց, որ սպասում էր այս մեդալներին:

«Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատում էին ինձ: Այս կիլոգրամներն առաջին անգամ էի բարձրացնում: Սակայն մրցահարթակում ելույթներն այլ են»,-ասաց նա:

Leave a Reply

Your email address will not be published.