Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը վերջին շրջանում իր ինստագրամյան էջում հաճախ է ակնարկում նոր սիրելի ունենալու մասին։
Starnews.am կայքի տվյալներով Մարիամ Ալեքսանյանի նոր սիրելին դերասան Հակոբ Տեր-Վարդանյանն է, ով վերջին շրջանում հայտնիություն է ձեռք բերել՝ նկարահանվելով Ելենա Արշակյանի «Մեր թաղի տղերքը» և «30 արծաթ» հեռուստասերիալներում։
Իր հերթին նոր սիրեցյալ ունենալու մասին է ակնարկել նաև Մարիամի նախկին նշանածը՝ դերասան Գոռ Համբարձումյանը, ում սիրավեպ էին վերագրում տիկտոկեռ Մագայի հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հիշեցնենք, որ Գոռը և Մարիամը նշանվել էին 2019-ին, սակայն կարճ ժամանակ անց բաժանվել էին։