ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի առջեւ այսօր առավոտից քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ Մոսկվայի «Կրոկուս Սիթի հոլլ»-ում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: ՌԴ դեսպանատան մոտ դրոշը խոնարհվել է։
Քիչ առաջ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին Նատալյա և Տիգրան Արզաքանցյանները։
«Ահավոր ողբերգություն է տեղի ունեցել, հիմա ինչ բառեր էլ, որ ասենք, չենք կարող սփոփել զոհվածների հարազատներին, չենք կարող հանգստացնել նրանց սրտերը։ Ահաբեկիչները գործ ունեն ՌԴ-ի հետ և համարժեք պատիժը կստանան»,- ասաց Նատալյա Արզաքանցյանը։
Տիգրան Արզաքանյանը հորդորեց հատկապես հիմա զգոն լինել, որ չկրկնվեն նման սարսափելի դեպքերը։
Մանրամասն` տեսանյութում.