ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը Նիդերլանդների վարչապետի պաշտոնից հեռացած Մարկ Ռյուտեն է։ Հյուսիսատլանտայան դաշինքի որոշման մասին հաղորդագրությունը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական էջում։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պաշտոնը թողնելուց հետո երեք ամիս կհանգստանա, ապա կստանձի նոր պաշտոնը։
Ռյուտեն գլխավոր քարտուղարի իր գործառույթները կստանձնի 2024 թվականի հոկտեմբերի 1-ից, երբ Յենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը կլրանա՝ Դաշինքը տասը տարի ղեկավարելուց հետո։