ՆԳՆ-ն ստուգում է «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգի իսկությունը

ՆԳՆ-ն ստուգում է «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգի իսկությունը

Ոստիկանությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացել.  Aysor.am-ի հետ զրույցում ավելի վաղ տարածված տեղեկությունը հաստատեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝  տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում. «Նման ահազանգ ունենք, դեպքի վայրում են ոստիկանները, զուգահեռ ճշտվում է նաև ահազանգի իսկությունը»,-ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատակիցները տարհանվել են, դեպքի վայրում են ոստիկանները։

Leave a Reply

Your email address will not be published.