Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ի հարցազրույցում ասել է, որ հնարավոր է համարում ռազմական ուժի կիրառումն Իրանի դեմ, եթե այդ երկրի զսպման քաղաքականությունը հաջողության չհանգեցնի։
«Ես կասեի, որ եթե զսպումը հաջողությամբ չավարտվի, ապա այլ ընտրություն չի լինի՝ գործելուց բացի»,- ասել է վարչապետը։
Նեթանյահուի խոսքով՝ Իրանը «պատերազմ» չի ցանկանում, որովհետեւ տանուլ կտա, եւ այս հարցին «շատ զգույշ» է մոտենում։
Նա նշել է, որ Իրանը չի կատարի անգամ «հարյուր» համաձայնագիր», եթե ցանկանա միջուկային զենք ունենալ։