Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղեգնաձորում մարզային նոր հիվանդանոցի, դպրոցի և համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղեգնաձորում մարզային նոր հիվանդանոցի, դպրոցի և համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղեգնաձորում մարզային նոր հիվանդանոցի, թիվ 1 հիմնական դպրոցի եւ համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացա Եղեգնաձորում մարզային նոր հիվանդանոցի, թիվ 1 հիմնական դպրոցի եւ համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին», – գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ:

Հիշեցնենք, որ վարչապետն այսօր աշխատանքային այցով գտնվել է Վայոց ձորի մարզում: Եղեգնաձորում կայացած խորհրդակցության ժամանակ նրան է ներկայացվել Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Reply

Your email address will not be published.