Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կողմից Գազա հումանիտար օգնություն կուղարկի

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կողմից Գազա հումանիտար օգնություն կուղարկի

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Հայաստանի կողմից Գազա հումանիտար օգնություն ուղարկելու մտադրություն է հայտնել։ Փաշինյանն ասել է, որ այդ հարցում Եգիպտոսի օգնության կարիքը կա։

 

«Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ: Մենք ինքներս վերապրել ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը և միանում ենք Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին: Այս հարցում բարձր ենք գնահատում Եգիպտոսի կողմից իրականացվող քայլերը՝ մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա ապահովելու, վիրավոր պաղեստինցիներին ընդունելու և օտարերկրացիներին տարհանելու հարցերում։

 

Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք` մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, և շնորհակալություն նախագահ աս-Սիիսին` այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն:

 

Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.