Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել. ՔԿ խոսնակ

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել. ՔԿ խոսնակ

Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։

Հիշեցնենք, որ Մալիշկա գյուղում 47-ամյա կինը մոտեցել է բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետելով նրա ուղղությամբ։

47-ամյա կինը ձերբակալվել էր։ Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Reply

Your email address will not be published.