Նիվայի վարորդը չի ենթարկվել պարեկների պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենայի

Նիվայի վարորդը չի ենթարկվել պարեկների պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենայի

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Ժամը 01:30-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս  նկատում են, որ VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է սխալ շարքերի վերադասավորում կատարելով:

Պարեկները մի քանի անգամ «կա՛նգ առ» պահանջ են ներկայացնում, սակայն վարորդը դիմում է փախուստի:

Լամբադա կամրջի հարևանությամբ Նիվան հարվածում է պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական ավտոմեքենայի:

Բախման հետևանքով 26-ամյա պարեկ Նարեկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ:

Պարեկները տեղում բռնում են Նիվայի վարորդին։ Նա Իջևան քաղաքի բնակիչ 39-ամյա Գրիգոր Այդինյանն է։ Եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի:

Leave a Reply

Your email address will not be published.