Ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Մինչ այս պահը, ըստ ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների հայտնի է 4 զոհի և 6 վիրավորի մասին։ Մի շարք քաղաքական գործիչներ հայտարարություններ էին տարածել՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին։