Նոր մանրամասներ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների ծեծկռտուքից․ Օրվա լուրերը հակիրճ (տեսանյութ)

Նոր մանրամասներ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների ծեծկռտուքից․ Օրվա լուրերը հակիրճ (տեսանյութ)

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հավաքվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և երթ իրականացնել դեպի Սյունիք: Նրանք նշել են, որ ուզում են տեղում պարզել, թե ինչպես է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը և ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչև հիմա փակ:

Ֆրանսիական Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար Լորան Վոքեն վկայում է, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքը։ Այս մասին նա հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ կայացած մամուլի ասուլիսում։ Նրանց պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ և Լաչինի միջանցքի սկզբնամաս։ Նրա խոսքով՝ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և վտանգ կա, որ Հայաստանն ու Արցախը կմոռացվեն:

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.