«Ուժը Հայրենյաց» կուսակցության և Միջազգային Նյարդագիտական Ակադեմիայի ներկայացուցիչները հանդիպեցին, քննարկեցին ոլորտի զարգացմանը նպաստող հարցեր։ Պատվոգրեր հանձնվեցին Միջազգային Նյարդագիտական Ակադեմիայի անդամներին։ Նելլի Հարությունյանին շնորհվեց Նյարդագիտական Ակադեմիայի պատվավոր անդամի կոչում։
Հայաստանում կրթության զարգացման գործում ներդրում ունենալու և գիտնականներին ցուցաբերած աջակցության համար պատվոգրեր ստացան Նատալյա և Տիգրան Արզաքանցյանները։
Նատալյա Արզաքանցյանը նաև «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» կողմից արժանացավ «Հայը» հուշամեդալի։