Նոր Նորքի ոստիկանության բաժին ներխուժման փորձ կատարած երեք անձանցից մեկը ձերբակալվել է. ՔԿ

Նոր Նորքի ոստիկանության բաժին ներխուժման փորձ կատարած երեք անձանցից մեկը ձերբակալվել է. ՔԿ

Նոր Նորքի ոստիկանության բաժին երեկ ներխուժման փորձ կատարած երեք անձանցից մեկը ձերբակալվել է, մյուս երկուսը հիվանդանոցում են՝ ստացիոնար բուժում են ստանում։ Այս մասին  փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Ձերբակալված անձին առայժմ մեղադրանք առաջադրված չէ։

ՔԿ-ից հայտնեցին, որ իրավապահները լայնածավալ գործողություններ, խուզարկություններ են իրականացնում։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 17։00-ի սահմաններում, երեք անձ փորձել է ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2–ը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Նրանց վիճակը միջին ծանրության է։

Leave a Reply

Your email address will not be published.