Շախմատի Հայաստանի հավաքականները կրկին հաղթանակներ են տարել

Շախմատի Հայաստանի հավաքականները կրկին հաղթանակներ են տարել

Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ են տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում։

Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:

Տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Անդորրայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը:

Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Leave a Reply

Your email address will not be published.