Ո՞վ է ընդդիմության ՄԻՊ թեկնածուն. Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Ո՞վ է ընդդիմության ՄԻՊ թեկնածուն. Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։ Բարձրացվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3՝ Լանջիկ–Գյումրի հատվածի իրականացման առաջընթացը և առկա խնդիրները։ Հավանություն է տրվել դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կառուցելու առաջարկությանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Leave a Reply

Your email address will not be published.