Ո՞րքան է կազմում ռուս ուկրաինական պատերազմի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը․ Միջազգային լուրեր (տեսանյութ)

Ո՞րքան է կազմում ռուս ուկրաինական պատերազմի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը․ Միջազգային լուրեր (տեսանյութ)

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կասկածներ ունի այն հարցի շուրջ, որ Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Ջո Բայդենը կառաջադրի իր թեկնածությունը 2024թ. նախագահական ընտրություններում։ Թրամփը նման կարծիք է հայտնել Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։ Բայդենը բազմիցս ակնարկել է, որ կառաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում, սակայն դեռ պաշտոնական հայտարարություն չի անում: Օրերս լրագրողներից մեկը հարցրել է գործող նախագահին՝ արդյոք նա պլանավորում է Սպիտակ տանն անցկացվող Զատկի միջոցառումներին մասնակցել 2024-ից հետո։ Բայդենը պատասխանել է, որ ինքը պլանավորում եմ իր թեկնածությունն առաջադրել: Բայց դեռ պատրաստ չեն այդ մասին հայտարարել: Անդրադառնալով այս հարցազրույցին՝ Թրամփը նշել է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:

«Ես այսօր հեռուստացույցով տեսա նրա պատասխանն այն հարցին՝ արդյոք նա պատրաստվում է առաջադրվել թե ոչ… Նա երկար պատասխան տվեց (Զատիկի) ձվերի և տարբեր բաների մասին: Չեմ կարծում, թե նա կկարողանա», – նշել է նախկին նախագահը:

Թրամփը շեշտել է, որ պարզ չէ՝ արդյոք Բայդենը կարող է ևս մեկ ընտրարշավի դիմանալ: 76-ամյա Թրամփը, որը մինչև Բայդենի ընտրվելը նախագահի պաշտոնը ստանձնած ամենատարեց նախագահն էր, արդեն հայտարարել է 2024թ. իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ 80-ամյա Բայդենն առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.