Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար ավարտել է երկօրյա այցը Հայաստան: Հայաստանում ունեցած հանդիպումներից հետո նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում.
«Ավարտվեց երկու օրվա լավ հանդիպումները Հայաստանում։ Ընդգծեցի Եվրամիության շարունակական աջակցությունը համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացին։
Ոգևորված ենք Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով, և անհամբեր սպասում ենք ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը լիովին վերսկսելու հնարավորությանը»։