Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել է 8 մեքենա, կա 3 զոհ

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել է 8 մեքենա, կա 3 զոհ

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», «Nissan», 2 «ԶԻԼ» մակնիշի և «Nissan» մակնիշի ավոտմեքնենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Leave a Reply

Your email address will not be published.