Ողբերգական ավտովթար․ մահացածները հայր և որդի են (տեսանյութ)

Ողբերգական ավտովթար․ մահացածները հայր և որդի են (տեսանյութ)

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8 կմ հատվածում, բախվել են Infiniti և ВАЗ-2105 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն , դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն ու Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների բժիշկների հերթապահ խմբերը: Վիրավորներից մեկը Վանաձոր բկ-ում գիտակցության չգալով մահացել է։ Պարզվում է որ մահացածները հայր ու որդի են։ Infiniti-ի վարորդը կոչումով լեյտենանտ է , աշխատում է Պարեկային ծառայությունում։ Վերջինս օգնություն է ցուցաբերել վիրավորներին , ապա տեղափոխվել հիվանդանոց։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Leave a Reply

Your email address will not be published.