«Ոսկե սեր» ընկերության կարագ սերուցքային արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

«Ոսկե սեր» ընկերության կարագ սերուցքային արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ոսկե սեր» ՍՊԸ-ում և պարզել, որ խախտվել են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները: Հայտնում են տեսչական մարմնից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում՝ կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել սահմանված նորմերին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Ոսկե սեր» ՍՊԸ-ի կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Leave a Reply

Your email address will not be published.