Վրաններ, վառվող անիվներ, մեծաթիվ ոստիկաններ ու անտուն մնացած քաղաքացիներ։ Երևանին մոտ՝ Պռոշյան գյուղի տարածքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքը, որը գործադիրի որոշմամբ արդեն Պետեկամուտների կոմիտեինն է շրջափակված է մի խումբ ոստիկաններով, իսկ փետրվարի 16-ից սկսած ՊՆ նախկին շենքի բնակիչները փողոցում են։
Պաշտպանության նախարարության լքված այս շենքում գրանցում ու սեփականության իրավունք չունեցող ավելի քան 150 ընտանիքներ էին բնակվում։
Պաշտպանության նախարարությունը դեռևս 2000-ականներին է հեռացել այստեղից։ Սրան զուգահեռ անօթևան ու անապահով մարդիկ տեղավորվել են լքված կառույցում, տարիների ընթացքում քաղաքացիներն իրենց միջոցներով տարբեր աշխատանքներ են կատարել, բնակության համար պայմաններ ստեղծել և ապրել։ Հիմա շենքը դարձյալ պետությանը պետք է, այստեղ շինարարություն է սկսվելու։
Մանրամասները՝ BacTV-ի պատրաստած ռեպորտաժում՝