Ոստիկանությունը նոր պոստեր է տեղադրել Սյունիքում՝ Արցախ տանող ճանապարհին՝ արգելելով ՀՀ քաղաքացիների տեղաշարժը (տեսանյութ)

Ոստիկանությունը նոր պոստեր է տեղադրել Սյունիքում՝ Արցախ տանող ճանապարհին՝ արգելելով ՀՀ քաղաքացիների տեղաշարժը (տեսանյութ)

Այսօր Սյունիքով երթևեկող զոհված զինծառայողների ծնողները զարմանքով բացահայտել են, որ ոստիկաններ մեր երկրի տարածքում անցակետ են տեղադրել՝ անցագրային հսկողության տեղամասում ռուսական հենակետից առաջ՝ արգելելով ՀՀ քաղաքացիների տեղաշարժը։ Այս մասին տեսանյութով հայտնում են իրենք՝ ծնողները. «Ժողովուրդ, մենք հիմա այդ հատվածում ենք՝ Կոռնիձորից անց, որ տանում է դեպի ռուսական անցակետ, բայց տեսնում ենք, որ ներքին թուրքն արդեն այստեղ ևս նոր պոստ է տեղադրել, ոստիկաններ ու սահմանապահ ուժեր են լցրել, որպեսզի մենք, անգամ, ռուսական անցակետ չկարողանանք հասնել։ Այլևս մինչև ռուսական անցակետ հասնել հնարավոր չէ»,- տեսանյութի միջոցով հայտնում է զոհված զինծառայողի մայր Նաիրա Մելիքյանը։

Թուրք Նիկոլն ամեն օր մեր երկրի ներսում նոր պոստեր է դնում և սահմանափակում մեր անցուդարձը, հայտարարում է Արցախ մեկնել ցանկացող ծնողը, ով բանակցելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի հետ, հայտնում է, որ ցանկանում է հասնել Լիսագոր, այնտեղ, որտեղ զոհվել է իր որդին, բայց այդ հնարավորությունից իրեն արդեն զրկել են։

Ինչո՞ւ եք մեր ինքնիշխան տարածքում փակել իմ ճանապարհը, հարցնում է զոհված զինծառայողի մայրը, տեղում ծառայություն իրականացնող ոստիկանին, ով ի պատասխան հայտարարում է. «Մենք հասկանում ենք ձեր ցավը, բայց ճանապարհը փակ է։ Հենակետը դրվել է ապրլի 1-ի գիշերը, մեր հայրենակիցների անվտանգությունից ելնելով, որ չգնան, չընկնեն թուրքի ձեռը»,- զոհված զինծառայողի ծնող Նաիրա Մելիքյանին պարզաբանում է ոստիկանության աշխատակիցը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.