Ովքեր են մեղավոր Լաչինի միջանցքի փակման համար

Ովքեր են մեղավոր Լաչինի միջանցքի փակման համար

«GALLUP International Association»-ի տնօրեն Արման Նավասարդյանը ներկայացրել է ընկերության հերթական հարցման արդյունքերը։ Այս անգամ նրանք փորձել են պարզել, թե ինչպիսի տրամադրություններ կան հայ հասարակության մեջ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ։ Հարցումը անցկացվել է հեռախոսի միջոցով, հարցմանը մասնակցել է 1 100 քաղաքացի։ Հարցումները անցկացվել են հունվարի 17-ից հունվարի 24-ը։

«Առաջին հարցն այն է եղել, թե ձեր կարծիքով ովքեր են մեղավոր միջանցքի փակման համար։ Մի քանի պատասխանի հնարվորություն կար։ Այսպիսով 42․5 տոկոսը նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն են մեղավոր։ 29 տոկոսը նշել է, թե Հայաստանի իշխանություններն են մեղավոր։ 17․2 տոկոսն էլ նշել է, որ Թուրքիայի իշխանություններն են մեղավոր։ Իսկ 12 տոկոսն էլ կարծում է, որ ռուս խաղաղապահներն են մեղավոր։ 10 տոկոսն էլ կարծում է, որ բոլոր պետությունները են մեղավոր։ Իսկ Արցախի իշխանությունններին մեղադրել է հարցվածների 8․3 տոկոսը»,- ասաց Նավասարդյանը։

Leave a Reply

Your email address will not be published.