Որպես անհետ կորած որոնվող 24-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է անդունդում

Որպես անհետ կորած որոնվող 24-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է անդունդում

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենան գահավիժել է ձորը:

Ոստիկանները, փրկարարներն ու պարեկները մոտ 500 մետր խորությամբ անդունդում հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա։

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Դեպքի վայր են ժամանել նաև մահացածի հայրն ու հարազատները։ Պարզվել է, որ այսօր առավոտ ժամը 06:00-ից իրավապահները երիտասարդին որոնում էին որպես անհետ կորած:

Մահացածը Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Կ.-ն է:

Leave a Reply

Your email address will not be published.