ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) Եվրոպայի առաջնության խմբային փուլի արդյունքներով Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ 46 հազար եվրոյի չափով տուգանք է սահմանել։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Թուրքիայի հավաքականի հետ խաղից հետո (1:3) Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 36,25 հազար եվրոյով հրավառ նյութերի օգտագործման և անկարգությունների համար։ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղի արդյունքներով (2:0) Վրաստանի ֆեդերացիան տուգանվել է 9,75 հազար եվրոյով՝ երկրպագուների խաղադաշտ վազելու և հրավառ նոյւթեր օգտագործելու համար։

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականն առաջին անգամ է մասնակում Եվրոպայի առաջնությանը։ Թիմը խմբային փուլում գրավել է երրորդ տեղը և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ 1։4 հաշվով պարտվել իսպանացիներին։

Leave a Reply

Your email address will not be published.