Ուզում եմ հատկապես կոչ անել երիտասարդներին՝ առաջնորդվեք հայրենասիրությամբ ու ազգային արժեհամակարգով

Ուզում եմ հատկապես կոչ անել երիտասարդներին՝ առաջնորդվեք հայրենասիրությամբ ու ազգային արժեհամակարգով

Սիրելի հայրենակիցներ,
Անկախությունն ու ինքնիշախանությունը մեծագույն արժեքներ են, ժողովուրդների և պետությունների գոյության ու զարգացման գրավականը։ Մեր ժողովուրդը դժվար ու անձնազոհ պայքարով է ձեռք բերել իր անկախությունը, վերականգնել պետականությունը և այսօր էլ, ցավալիորեն, շարունակվում են այդ դժվարությունները և չի ավարտվել մեր պայքարը։
Ներքին, տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերները, 2023 թվականի Արցախի հայաթափումը թույլ չեն տալիս տոնական տրամադրությամբ նշել այս պատմական օրը։ Սակայն ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում, իր մեջ ուժ կգտնի և իսկական արժեքների շուրջ համազգային համախմբման միջոցով կհաղթահարի բոլոր մարտահրավերները, կշարունակի կերտել իր անկախ ու հաղթական ապագան։
Ուզում եմ հատկապես կոչ անել երիտասարդներին՝ առաջնորդվեք հայրենասիրությամբ ու ազգային արժեհամակարգով։ Միասին ամրապնդենք մեր անկախությունը և ապագա սերունդներին փոխանցենք հզոր Հայաստան։

Leave a Reply

Your email address will not be published.