«Ուժը Հայրենյաց» կուսակցության կազմավորման 1-ամյակն է

«Ուժը Հայրենյաց» կուսակցության կազմավորման 1-ամյակն է

«Սիրելի՛ կուսակիցներ, հարգելի՛ հայրենակիցներ

«Ուժը Հայրենյաց» կուսակցության կազմավորման 1-ամյակն է։ Շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա առթիվ։ Հայաստանում քաղաքական մշակույթն այսօր դժվարին օրեր է ապրում՝ վստահության կորուստ, հավատի բացակայություն, ապագայի հանդեպ անվստահություն։ Մեր կուսակցությունը ձևավորվեց հայրենիքի համար վճռորոշ ժամանակաշրջանում, կարևոր և պատասխանատու օրերին նորաստեղծ կուսակցությունը դուրս եկավ անձնվեր պայքարի՝ հանուն հայրենիքի և հանուն արժանապատիվ խաղաղության։

 

Կարծում եմ՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ «Ուժը Հայրենյաց» կուսակցությունն այս մեկ տարվա ընթացքում հասցրել է հաստատել իր տեղն ու դիրքը և իր նշանակալի նպաստն ունի պետականաշինության, տնտեսության, խորհրդարանականության և օրինաստեղծ պրակտիկայի զարգացման գործում։ Միևնույն ժամանակ ՝ մենք հստակորեն գիտակցում ենք մեր առաջնակարգ պատասխանատվության աստիճանը, ինչպես նաև, ունենալով համապատասխան փորձառություն ու քաղաքական ասելիք, ձգտելու ենք շարունակել զբաղեցնել այդ դիրքը։ Սա չենք թաքցնում. հակառակն անելն անազնվություն կլիներ մեր կողմից։

 

Սիրելի՛ կուսակիցներ, մեր առաջիկա անելիքների վերաբերյալ արդեն առիթ ունեցել եմ բարձրաձայնելու և այսօր մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ շարունակելու ենք ներկուսակցական ինստիտուտների զարգացման և թիմի շարքերի հետագա կռման ու միասնականացման աշխատանքները։ Հավատացնում եմ ձեզ, որ կուսակցական լինելն առաջին հերթին պարտավորություն է, ներդրում կատարելու պատրաստակամություն, ոչ թե «արտոնություն», քանի որ կուսակցությունն ինստիտուցիոնալ միջոց է հայրենիքին ծառայելու համար:

 

Միասին պետք է անենք այնպես, որ նորօրյա Ազգային ժողովը համալրվի հայրենասեր և հայրենանվեր գործիչներով:

Ամենայն բարիք ու նորանոր հաջողություններ եմ մաղթում բոլորիս առաջիկա քաղաքական գործընթացներում:

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.