«Ուժը Հայրենյաց» կուսակցության 2023թ․ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագիրը

«ՈՒԺԸ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 2023 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Նկատի ունենալով Երևան քաղաքի առջև ծառացած մարտահրավերները՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության նախընտրական քարոզչական ծրագիրը նախանշում է քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները, զարգացած քաղաքների փորձի հիման վրա սահմանում է Երևան քաղաքի զարգացման հիմնական նպատակները, որոնց համալիր իրականացմամբ Երևան քաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում առաջիկա հինգ և հետագա տարիներին նախադրյալներ և հիմքեր կստեղծվեն հարմարավետ քաղաքային միջավայր և քաղաքային բարձրորակ կյանք ապահովելու համար։

Այս մասին տեղեկանում ենք կուսակցության պաշտոնական կայքից

2016 թվականին Էկվադորի մայրաքաղաք Կիոտոյում կայացած ՄԱԿ-ի «Բնակարանային ապահովման և քաղաքային կայուն զարգացման» երրորդ խորհրդաժողովը /Հաբիթաթ 3/ ընդունեց «Քաղաքների նոր օրակարգը», որում շեշտադրվեց միասնական քաղաքների տեսլականը՝ «քաղաքներ հավասարապես բոլոր մարդկանց համար»՝խարսխված միասնական սկզբունքների ու հանձնառությունների վրա, որոնք մասնակից երկրների կառավարությունների, այդ թվում՝ Հայաստանի կառավարության կողմից պետք է իրականացվեն։ Նույն թվականին Հայաստանը ստանձնեց պարտականություն՝ հանձնառու լինել ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներին» /ԿԶՆ/, որոնք ուղղակիորեն առնչվում են քաղաքների կայուն զարգացմանը։

Կուսակցությունն իր քարոզչական ծրագրի մշակման համար հիմք է ընդունել ՄԱԿ-ի «Քաղաքների նոր օրակարգը», «Կայուն զարգացման նպատակները» և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը։ Քարոզչական ծրագրիրը խարսխված է քաղաքի կայուն և համաչափ զարգացման սկզբունքի վրա, այն է. բնակչին միտված մարդակենտրոնությամբ և մասնակցային կառավարմամբ, նրա կենսական շահերի ապահովմամբ և բարեկեցիկ կյանքի համար պայմանների ստեղծմամբ։

Այն քաղաքների զարգացման միջազգային փորձի հիմամբ և համակողմանի մոտեցմամբ անդրադառնում է Երևան քաղաքի առջև ծառացած առկա մարտահրավերներին և զարգացման հիմնախնդիրներին, առաջարկում դրանց լուծման ուղիներ՝ սահմանելով Երևանի զարգացման նպատակները և դիտարկելով

ԵՐԵՎԱՆԸ՝

· ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

· ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

· ԿԱՅՈՒՆ ԵՎ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

· ԿԱՆԱՉԱՎԵՏ ԵՎ ՄԱՔՈՒՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

· ԽԵԼԱՑԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

· ԳՈՐԾԱՐԱՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

· ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Նպատակ 1․ Երևանը՝ հարմարավետ մայրաքաղաք

Ռազմավարական ուղղություն 1․1․ Քաղաքի համաչափ և կայուն զարգացում

Ռազմավարական թիրախներ

ա/ Երևան քաղաքի զարգացման քաղաքաշինական նոր ռազմավարության մշակում, քաղաքի գլխավոր հատակագծում, անհրաժեշտ փոփոխությունների իրականացում, վարչական շրջանների քաղաքաշինական գոտեվորմամբ և համապատասխան ծրագրերի մշակմամբ պայմանավորված՝ նոր գլխավոր հատակագծի մշակում և հաստատում /նաև՝ էլեկտրոնային/․

բ/ Երևան քաղաքի «Փոքր» կենտրոնին՝ որպես ազգային կարևորության «Հատուկ կարգավորման օբյեկտի» կարգավիճակի շնորհում․

գ/ «Փոքր» կենտրոնի՝ որպես հատուկ կարգավորման գոտու և նրա ազդեցության ենթագոտիների՝ որպես առանձնահատուկ կարևորության գոտիների ստեղծում․

դ/ «Փոքր» կենտրոնի քաղաքաշինական կանոնակարգի հաստատում, որով կամրագրվեն հատուկ կարգավորման գոտում շենքերի արտաքին տեսքի ճարտարապետական ձևավորման, լուսավորության, գովազդային վահանակների տեղադրման, փողոցների, մայթերի, բակերի բարեկարգման, ավտոկայանատեղիների բաշխման և այլ միջոցառումների իրականացման պայմաններն ու չափորոշիչները․

ե/ Երևան քաղաքի «Փոքր» կենտրոնում կառավարելի քաղաքակենտրոնացման և գերքաղաքակենտրոնացման կանխարգելման համար պայմանների ստեղծում՝ օրենսդրական-իրավական, քաղաքաշինական պլանավորման, սեյսմիկ, հրդեհային և տեխնիկական անվտանգության, ֆինանսական-տնտեսական համալիր միջոցառումների իրականացմամբ, որոնք թույլ կտան ապահովել Երևան քաղաքի տարածական համաչափ և առաջանցիկ զարգացումը քաղաքի այլ վարչական շրջաններում․

զ/ Երևան քաղաքի քաղաքաշինական կադաստրի ստեղծում․

է/ քաղաքաշինական գործընթացների կառավարման և կարգավորման համար իրավական նոր հիմքերի ստեղծում, պետական, հանրային և անհատական իրավունքների և շահերի ներդաշնակեցում․

ը/ նոր կառուցապատվող թաղամասերում ինժեներական, սոցիալական և այլ ենթակառուցվածքների ստեղծում․

թ/ նախագծման, շինարարության, կառուցապատման գործընթացներում կանաչավետ քաղաքաշինության և ճարտարապետության արմատավորում և խրախուսում, էկոլոգիապես մաքուր շինանյութերի, այլընտրանքային էներգետիկ պաշարների, կանաչավետ տանիքների և պատերի, կայանատեղիների, ուղղահայաց և փոխհատուցողական կանաչապատման կիրառում․

ժ/ հանրային օգտագործման կանաչավետ տարածքների պահպանում, բարելավում և ընդարձակում, բնական և ձեռակերտ լանդշաֆտների ներդաշնակության ապահովում․

ժ-ա/ Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանում, վերականգնում և կառուցապատվող տարածքների հետ փոխկապակցվածության ապահովում․

ժ-բ/ Երևան քաղաքում հանրային մասնակցային կառավարման մշակույթի ձևավորում, որոշումների համակողմանի քննարկում և դրանց ընդունմանը հանրության մասնակցության ապահովում՝ ծրագրերի իրականացման բաց և թափանցիկ ընթացակարգերի /հարցումներ, լսումներ, քննարկումներ, հանրաքվեներ/ կիրառմամբ․

ժ-գ/ փողոցային, բակային և այգեպուրակային լուսավորության արդիականացում, էներգախնայողության և էներգասպառման բարելավում․

ժ-դ/ շենքերի բակերի, խաղահրապարակների, զբոսայգիների և պուրակների բարեկարգում՝ բնակչության հանգստի, ազատ ժամանցի կազմակերպման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով․

ժ-ե/ Երևան քաղաքում կառավարման մարդակենտրոնության և ներառականության ապահովում՝ տարաբնույթ ծրագրերի իրականացման և հասցեական մատուցման միջոցով․

ժ-զ/ մշակութային, կրթական, մարզական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների ներառականության և հասցեականության ապահովում։

Ռազմավարական ուղղություն 1․ 2․ Բնակելի ֆոնդի կառուցապատում և բնակարանային կոմունալ ծառայությունների սպասարկման որակի բարելավում․

Ռազմավարական թիրախներ․

ա/ բնակելի ֆոնդի կառուցապատում, նորոգում և պահպանում, վթարային շենքերի քանդում և նրանց բնակիչների վերաբնակեցում՝ սոցիալական բնակարանաշինության ոլորտում համայնքի և մասնավոր հատվածի միջև համագործակցությամբ․

բ/ բազմաբնակարան շենքերում բնակարանային կոմունալ ծառայությունների սպասարկման որակի բարելավում․

գ/ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների և բնակիչների միջև համագործակցության, գործունեության թափանցիկության և վստահության ապահովում՝ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ․

դ/ բազմաբնակարան շենքերում էներգախնայող տեխնոլոգիաների ներդրում։

Նպատակ 2․ Երևանը՝ կառավարելի և անվտանգ մայրաքաղաք

Ռազմավարական ուղղություն 2․1․ Քաղաքային և մերձքաղաքային երթևեկության և հանրային փոխադրումների արդյունավետություն

Ռազմավարական թիրախներ․

ա/ քաղաքային և մերձքաղաքային հանրային փոխադրումների ցանցի բարեփոխում, նոր ցանցի մշակում և ներդրում, ինչպես նաև կառավարման արդիականացում․

բ/ բնակչության այլընտրանքային փոխադրամիջոցների /հեծանիվներ, ինքնագլորներ/ կայանատեղիների, հետիոտնային քայլքի, տեղաշարժման համար անվտանգ և հարմարավետ ճանապարհների ու արահետների ստեղծում․

գ/ ճանապարհային շինարարական աշխատանքների իրականացում, հատկապես դեպի «Զվարթնոց» օդանավակայան նոր մայրուղու և Երևան քաղաքի «Փոքր» կենտրոնը շրջանցող ճանապարհների /Իսակովի պողոտայից Արշակունյաց պողոտա և այլն/ կառուցում։

Ռազմավարական ուղղություն 2․2․ Հանրության անվտանգության մակարդակի բարելավում

Ռազմավարական թիրախներ

ա/ Երևան քաղաքի ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայություններին ժամանակակից տեխնիկական սարքերով և սարքավորումներով, տեխնոլոգիաներով հագեցվածության աջակցում․

բ/ Երևան քաղաքում հանցավորության կանխարգելման ուղղված քրեածին իրավիճակի մշտադիտարկման և վերլուծության միջոցով՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում․

գ/ ոստիկանության համար անձանց այլ լրացուցիչ իրականության մեջ ճանաչման փոխանցող գործառությամբ սարքավորումների ներդրում․

դ/ ճանապարհային երթևեկության մասնակիցների վարքի առանձնահատկություններին համապատասխան՝ ճանապարհների, փողոցների, ճանապարհային երթևեկության նշանների փոփոխություն և հարմարեցում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու նպատակով։

Ռազմավարական ուղղություն 2․3․ Արտակարգ իրավիճակներում ազդարարման ենթակառուցվածքների արդյունավետության մակարդակի բարելավում

Ռազմավարական թիրախներ

ա/ հրդեհային անվտանգության և վթարային-փրկարարական քաղաքային ծառայություններին ժամանակակից տեխնիկական սարքերով և սարքավորումներով, տեխնոլոգիաներով ապահովում․

բ/ արտակարգ իրավիճակներում մարդկային և նյութական կորուստների կանխարգելման համար ազդարարման փոխկապակցված համակարգերի ներդրում․

գ/ բարձրահարկ շենքերի շինարարության մեջ սեյսմաակայուն առաջավոր կանոնների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ապահովում․

դ/ տեխնածին և բնական արտակարգ առանձին իրավիճակների դեպքում վտանգների կանխարգելման և նվազեցման միջոցառումների արդյունավետության բարելավում․

ե/ բնակչությանը բոլոր տեսակի վտագներից պաշտպանվելու ձևերի և պաշտպանության միջոցների մասին տեղեկատվության մշտական տրամադրում և ուսուցում, ներառյալ՝ բնակչությանը ահաբեկչական գործողությունների դեմ պատրաստումը․

զ/ երկրաշարժերի, ջրհեղեղների, սողանքների և այլ բնական աղետների ժամանակ բնակչությանը հակազդեցության համապատասխան ենթակառուցվածքներով ապահովում․

է/ քաղաքային իշխանության, բնակչության և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության խթանում՝ արտակարգ իրավիճակներում անվտանգության ապահովման յուրաժամ և արդյունավետ հակաճգնաժամային արձագանքման քաղաքային մոդելի մշակման խնդիրների լուծման համար։

Նպատակ 3․ Երևանը՝ կայուն և դիմակայուն մայրաքաղաք

Ռազմավարական ուղղություն 3․1․ Ներառական քաղաքային կենսամիջավայր և աջակցություն բնակչության սոցիալապես անապահով ու սակավ շարժունակ խավերին․

Ռազմավարական թիրախներ․

ա/ հաշմանդամություն ունեցող և այլ սահմանափակ շարժունակությամբ անձանց համար Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում գործող սոցիալական-վերականգնողական կենտրոնների բովանդակության բարեփոխում և նոր ժամանակակից կենտրոնների ստեղծում, սոցիալական-վերականգնողական ծառայությունների տրամադրում՝ անհատական վերականգնողական ծրագրերին համապատասխան, ինչպես նաև՝ սոցիալական համագործակցության և գործընկերության ընդլայնում․

բ/ վերականգնողական կենտրոններին տեխնիկական վերականգնողական միջոցներով աջակցում․

գ/ հաշմանդամություն ունեցող և սահմանափակ շարժունակությամբ այլ անձանց տվյալների հավաքում և փաստագրում, նրանց համար հասանելի և կարիքներին համապատասխանող քաղաքային հանրային ենթակառուցվածքների հաշվառում և քարտեզագրում․

դ/ հաշմանդամություն ունեցող և սահմանափակ շարժունակությամբ այլ անձանց համար քաղաքային հասանելի կենսամիջավայրի ձևավորում /փողոցներում և հանրային նշանակության վայրերում թեքահարթակների կառուցում, գոգավոր սալիկների և ձայնային ազդանշանով լուսացույցերի, ազդանշանային կոճակների տեղադրում, փոխադրման հարմարավետության ապահովում և փոխադրումների կազմակերպում և այլն/․

ե/ քաղաքային նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատություններում ներառական կրթական ծրագրերի իրականացում և դրանց որակի մշտադիտարկում․

զ/ սոցիալական սակավ ապահովվածություն ունեցող ընտանիքներին պետական հասցեական օգնության տրամադրում․

է/ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման նպատակով կարիքավոր անձանց հաշվառում, բնակարանազուրկ և անօթևան անձանց ու ընտանիքներին ժամանակավոր կացարաններով ապահովում․

ը/ առանձին կատեգորիայի կարիքավոր անձանց /Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և նրանց հավասարեցված անձանց, Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին և այրիներին, բազմազավակ ընտանիքներին, տարեցներին և այլն/ համաժամանակյա /համապատասխան տոների առիթով/ և ամենամսյա սոցիալական աջակցության /սոցիալական վճարներ, պարենային ապրանքներ, սոցիալ-մշակութային աջակցություն/ տրամադրում՝ ըստ քաղաքային հաշվառման վայրի։

Ռազմավարական ուղղություն 3․2․ Քաղաք՝ հավասարապես բոլոր մարդկանց համար․

Ռազմավարական թիրախներ․

ա/ «Բարեվարքության կանոնագիրք երևանցու և երևանաբնակի համար»՝ Երևանի անունից․

բ/ «Քաղաքային տուրք» երևանցու կամքով՝ Երևանի համար․

գ/ «Համայնքային կառավարիչների դպրոցի» ստեղծում․

դ/ համայնքային սոցիալական աշխատողների ուսուցման, վերապատրաստման և որակավորման ծրագրերի իրականացում

գ/ հանրային և սոցիալական աշխատանքներում ներգրավմամբ՝ բնակչության ժամանակավոր զբաղվածության ապահովում․

դ/ երիտասարդական գիտաստեղծարար վարժանքների կազմակերպմամբ՝ երիտասարդության և ուսանողության ժամանակավոր զբաղվածության ապահովում․

ե/ հաշմանդամություն ունեցող և սահմանափակ շարժունակությամբ այլ անձանց այլ անձանց համար սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվելու և զբաղվածության ապահովման պայմանների ստեղծում, նրանց համար մասնագիտական ուսուցման, վերապատրաստման կարճաժամկետ դասընթացների կազմակերպում՝ աշխատանքի շուկայում առավել պահանջված մասնագիտություններով աշխատանքի տեղավորման նպատակով․

զ/ ազատ աշխատատեղերի մշտադիտարկման իրականացում, ազատ աշխատատեղերի տոնավաճառների կազմակերպում և պետական ծրագրերի իրականացմանն աջակցության ցուցաբերում՝ բնակչության զբաղվածության ապահովման նպատակով․

է/ ներդրումային մասնակցային ծրագրերի իրականացում՝ բնակչության զբաղվածության ապահովման և ձեռնարկատիրության զարգացման նպատակով։

Ռազմավարական ուղղություն 3․3․ Հանրության առողջության պահպանում և առողջ ապրելակերպի ապահովում․

Ռազմավարական թիրախներ․

ա/ Երևան քաղաքի վարչական շրջաններում ժամանակակից բժշկական ենթակառուցվածքի կազմավորում և ստեղծում, որը հնարավորություն կընձեռի բժշկական ծառայությունների մեծ մասը՝ ատամնաբուժությունից մինչև վիրաբուժություն, մեկ վայրում իրականացնելու և բժշկական ծառայությունների որակը բարելավելու համար․

բ/ քաղաքային առողջապահական կազմակերպությունների և պոլիկլինիկաների նորոգում և հիմնանորոգում, գույքի, լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացման և այլ բժշկական սարքավորումների ձեռքբերում․

գ/ Երևան քաղաքի առողջապահական կազմակերպություններում բնակչությանը համակարգչային /ՀՏ/ և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի /ՄՌՏ/ ծառայության անվճար մատուցում․

դ/ ֆինանսական, ենթակառուցվածքային, կազմակերպական և տեղեկատվական աջակցություն հանրության առողջության առաջնային կանխարգելման ծրագրերին և նախաձեռնություններին՝ գործընկերության հիման վրա և միջոցների ներգրավման միջոցով քաղաքային առողջապահական կազմակերպությունների նորոգման և հիմնանորոգման, նյութատեխնիկական վերազինման նպատակով․

ե/ բժիշկների և բուժանձնակազմի պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացում․

զ/ բժշկական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար էլեկտրոնային նախնական գրանցման համակարգի ներդրում՝ այցելությունների կառավարման և սպասարկման որակի բարելավման նպատակով․

է/ առողջ ապրելակերպին միտված քարոզչական միջոցառումների իրականացում՝ հանրության մեջ առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորման և առողջության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարելավման նպատակով․

ը/ վերականգնողական կենտրոնների ցանցի զարգացում՝ երիտասարդության ալկոհոլային և հոգեներգործուն կախվածության կանխարգելման և արդյունավետ /նաև՝ տնային պայմաններում/ բուժման նպատակով․

թ/ ֆիզկուլտուրային-առողջարարական կենտրոնների, մարզադպրոցների և այլ մարզական օբյեկտների նորոգում և բարեկարգում, դրանց ցանցի արդիականացում և զարգացում՝ հանրության առողջ ապրելակերպի ապահովման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով․

ժ/ դպրոցական, բակային, այգեպուրակային և այլ մարզահրապարակների օգտագործում, արտադպրոցական ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական խմբակների անվճար ցանցի ստեղծում և աստիճանական ընդլայնում՝ զանգվածային ֆիզկուլտուրայով և սիրողական սպորտով զբաղվածության՝ առողջ ապրելակերպի ապահովման նպատակով։

Ռազմավարական ուղղություն 3․4․ Կրթության համակարգի արդյունավետության բարելավում․

Ռազմավարական թիրախներ․

ա/ Երևան քաղաքում նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական /արվեստի, գեղարվեստի, երաժշտական, մարզական/ կրթության ռազմավարական ծրագրի և գործողությունների ամենամյա ծրագրի մշակում և իրականացում․

բ/ ստեղծել բարենպաստ պայմաններ նախադպրոցական ուսումնական հաստատություններ երեխաների հաճախելիութան ցուցանիշը Երևան քաղաքում աստիճանաբար բարելավելու համար /ԵՄ երկրներում այն 89 տոկոսից բարձր է, մինչդեռ 2015-2016 թթ․ տվյալով Երևան քաղաքում մինչև 3 տարեկան երեխաների հաճախելիությունը 6 տոկոս է, 3-5 տարեկան երեխաներինը՝ 38,3 տոկոս/․

գ/ Երևան քաղաքում վարձակալության հանձնված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքները աստիճանաբար նախադպրոցական ուսումնական հաստատություններին վերադարձնելու քաղաքականության իրականացում․

դ/ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի և բակային տարածքների քարտեզագրում, դրանց նորոգում և բարեկարգում՝ երեխաների համար առավել հարմարավետ և անվտանգ կրթական միջավայր, խաղային, մարզական հրապարակներ և կանաչավետ տարածքներ ստեղծելու նպատակով․

ե/ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում ընդունելության և տեղաբաշխման նպատակով էլեկտրոնային հերթագրման թափանցիկության համար պայմանների ստեղծում․

զ/ դպրոցներում, արտադպրոցական ուսումնական հաստատություններում արտադպրոցական կրթության խմբակների և խմբերի անվճար ցանցի ստեղծում և աստիճանական ընդլայնում․

զ/ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, մարզիչ-մանկավարժների, ուսուցիչների, հրահանգիչների, մեթոդաբանների կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստման դասընթացների և ակադեմիական ուսուցման կազմակերպում, փոխանակման, վերապատրաստման, որակավորման ծրագրերի /ներառյալ՝ միջազգային/ իրականացում․

է/ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների թվային ենթակառուցվածքների զարգացում․

ը/ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր երեխայի զարգացման և ունակությունների դրսևորման համար հավասար պայմանների ապահովում՝ կրթական ծառայությունների և ծրագրերի թվայնացման միջոցով․

թ/ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի շարունակականության ապահովում․

ժ/ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում ներառական կրթության համար հասանելի միջավայրի ստեղծում․

ժ-ա/ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության ամենամյա գնահատման վարկանիշային համակարգի ներդրում․

ժ-բ/ մանկապատանեկան սպորտի և մարզական ներուժի զարգացման նպատակով՝ քաղաքային դպրոցական սպարտակիադաների, մրցաշարերի, ֆիզկուլտուրային-առողջարարական և այլ մարզական միջոցառումների իրականացում․

ժ-գ/ Երևան քաղաքում պետական երիտասարդական քաղաքականության իրականացմանը նպատակաուղղված գործողությունների ամենամյա ծրագրի մշակում և իրականացում․

ժ-դ/ Երևան քաղաքում և նրա վարչական շրջաններում երիտասարդական կենտրոնների ստեղծում՝ երիտասարդության արտադպրոցական կրթության, զբաղվածության և ձեռնարկատիրության ապահովման, ժամանցի կազմակերպման, երիտասարդ ընտանիքներին աջակցության նպատակով․

ժ-ե/ մշակույթի և կրթության ոլորտներում երիտասարդության ներգրավում, ստեղծարարության և նորարարության խթանում․

ժ-զ/ երիտասարդության ոլորտում աշխատանքների և երիտասարդական նախաձեռնությունների, ինչպես նաև՝ կամավորական աշխատանքի զարգացում․

ժ-է/ Երևանի քույր-գործընկեր քաղաքների, հայկական սփյուռքի կրթական, երիտասարդական, մարզական կազմակերպությունների, ակումբների և երիտասարդության հետ համագործակցության զարգացում։

Ռազմավարական ուղղություն 3․5․ Կոռուպցիայի կանխարգելման մշակույթի, կրթության և դաստիարակության սերմանում

Ռազմավարական թիրախներ

ա/ տեղեկատվական-քարոզչական գործունեություն զանգվածային տեղեկատվության միջոցներով կոռուպցիայի կանխարգելման թեմաներով․

բ/ քաղաքացիական հասարակության և հանրության ներկայացուցիչների ներգրավում համայնքային իշխանության մարմինների և քաղաքային իշխանությանն առընթեր խորհուրդների աշխատանքում․

գ/ հասարակական կազմակերպությունների մասնակցության ապահովում կոռուպցիայի կանխարգելման միջոցառումներին պետական սոցիալական պատվերի շրջանակում․

դ/ զարգացման և ոլորտային ծրագրերի, կոռուպցիայի կանխարգելման նախագծերի մշտադիտարկում և գնահատում պետական իշխանության մարմինների, հանրության, զանգվածային տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նպատակ 4․ Երևանը՝ կանաչավետ և մաքուր մայրաքաղաք

Ռազմավարական ուղղություն 4․1․ Կանաչապատ և բարեկարգ քաղաք

Ռազմավարական թիրախներ

ա/ Երևան քաղաքի կանաչապատման ռազմավարական միջնաժամկետ ծրագրի և գործողությունների ամենամյա ծրագրի մշակում և իրականացում․

բ/ Երևան քաղաքի կանաչապատ տարածքների, ջրային, հողային պաշարների և ոռոգման համակարգի գույքագրում, դրանց էլեկտրոնային քարտեզների ստեղծում․

գ/ ընդհանուր օգտագործման նոր կանաչավետ տարածքների ստեղծում և եղած տարածքների պահպանում, թեք լանջերի կանաչապատում՝ հողի քայքայման կանխարգելման նպատակով․

դ/ Երևան քաղաքում հնարավոր բոլոր վայրերում կանաչապատ տարածքների ավելացում՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը մեղմելու և միկրոկլիմայական պայմանները բարելավելու նպատակով․

ե/ ապօրինի ծառահատումները կանխարգելելու նպատակով՝ հսկողության ուժեղացում և պատասխանատվության կիրառման միջոցների խստացում ապօրինի ծառահատումների դեպքում․

զ/ հատուկ պահպանվող բնական տարածքների և մակերևութային ջրային պաշարների պաշտպանում, պահպանում և վերականգնում․

է/ գեղազարդ ծառաբույսերի տնկանյութի աճեցում քաղաքային տնկարանում՝ քաղաքի կանաչապատ տարածքների ստեղծման, վերականգնման և վերափոխման նպատակով․

ը/ գեղազարդ ծառերի և բույսերի տնկանյութի աճեցման համար քաղաքային նոր տնկարանի հիմնում․

թ/ Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ և ծաղկային տարածքների գեղարարական ձևավորում և խնամք՝ քաղաքի ճարտարապետական կերպարին համապատասխան՝ տեղանքապատկերային /լանդշաֆտային/ դիզայնի լավագույն փորձի կիրառմամբ․

ժ/ Երևան քաղաքում և քաղաքին մերձակա տարածքներում կանաչապատ պաշտպանիչ գոտիների, անտառայգիների և վերականգնման նոր գոտիների ստեղծում՝ էկոլոգիական վիճակի բարելավման նպատակով․

ժ-ա/ Երևան քաղաքում փոխհատուցողական, ուղղաձիգ և այլընտրանքային կանաչապատման ապահովում․

ժ-բ/ Երևան քաղաքի §կանաչավետ գոտեվորում¦, որը կմիավորի և կպահպանի քաղաքի էկոհամակարգն ու կենսաբազմազանությունը․

ժ-գ/ «Ծիծեռնակաբերդի» անտառային պուրակի վերականգնում․

ժ-դ/ Երևան քաղաքում և քաղաքային զբոսայգիներում, պուրակներում, բոլոր կանաչապատ տարածքներում ջրապաշտպանիչ գոտիների և ոռոգման ցանցի բարելավում, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում, հիդրոտեխնիկական կառուցվածքների բարեկարգում և վերակառուցում, ցայտաղբյուրային և շատրվանային համակարգի պահպանում և վերականգնում,

ժ-ե/ քաղաքային զբոսայգիներում և պուրակներում ընտանի շների զբոսանքի կազմակերպման համապատասխան տարածքների, իսկ փողոցներում թափառող շների համար §հյուրատների¦ կառուցապատում․

ժ-զ/ կանաչավետ տարածքների խնամքի, սանիտարահիգենիկ վիճակի պահպանման և բարեկարգման համար ժամանակակից տեխնիկայի և մեքենասարքավորումների ձեռքբերում․

ժէ/ բնապահպանական միջոցառումների իրականացում հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ և մասնակցությամբ /կանաչապատման մրցույթների, փառատոնների կազմակերպում և այլն/։

Ռազմավարական ուղղություն 4․ 2․ Մթնոլորտային մաքուր օդ և շրջակա մաքուր միջավայր

Ռազմավարական թիրախներ

ա/ ստեղծել մթնոլորտային օդի մշտադիտարկման համակարգ, որը կներառի օդի աղտոտվածության ինտերակտիվ առցանց քարտեզ, ինչպես նաև կապահովի փոխադրամիջոցների երթևեկության մշտադիտարկման և մոդելավորման հնարավորություն․

բ/ արդյունաբերական ձեռնարկությունների համար էկոլոգիական արտադրական մշտադիտարկման համակարգի ներդրում՝ արտանետումների աղբյուրներին տվիչներ տեղադրելու և համապատասխան մշտադիտարկման համակարգերին առցանց տեղեկատվություն փոխանցելու միջոցով․

գ/ Երևան քաղաքում փոխադրամիջոցներին առնչվող հասցեական գործողություններ՝ դրանց պահպանման /սպասարկման/ և վառելիքային հաշվեկշռի ու արտանետումների նվազման ցուցանիշների հուսալիության

ապահովման նպատակով, միասնական տեխնիկական զննման համակարգի ներդրմամբ՝ փոխադրամիջոցների արտանետումների և ծխարձակման ցուցանիշների նվազեցում, արտանետումների և ծխարձակման թեստավորման և հսկողության իրականացում՝ ԵՄ չափորոշիչներին համապատասխան․

դ/ ցածր արտանետումներով և ավելի պակաս ավտոմեքենաներով քաղաքային գոտիների ստեղծում՝ այլընտրանքային փոխադրամիջոցների կիրառմամբ /հետիոտնային քայլք, հեծանիվներ, ինքնագլորներ, էլեկտրաշարժ փոխադրամիջոցներ/․

ե/ Երևան քաղաքում և մերձքաղաքային փոխադրումային հաղորդակցության մեջ էկոլոգիապես մաքուր և էներգարդյունավետ հանրային փոխադրամիջոցների ցանցի զարգացում։

Ռազմավարական ուղղություն 4․ 3․ Կենցաղային կոշտ թափոնների կառավարման արդիական համակարգի ներդրում և սանիտարահիգենիկ պատշաճ վիճակի ապահովում

Ռազմավարական թիրախներ

ա/ կենցաղային կոշտ թափոնների կառավարման արդիական համակարգի ներդրում՝ թափոնների կազմակերպման և կարգավորման, տեսակավորման և վերամշակման գործիքակազմի կիրառմամբ․

բ/ կենցաղային կոշտ թափոնների համար ժամանակակից գետնափոր բեռնարկղերով հրապարակների կառուցում․

գ/ աղբահավաք մեքենաների վրա տեղաշարժման հսկիչ սարքերի տեղադրում․

դ/ Երևան քաղաքում աղբահավաք կազմակերպությունների կողմից բնակչությունից վճարովի հիմունքով երկրորդային հումքն ընդունելու ծառայության կազմակերպում․

ե/ Երևան քաղաքում կենցաղային կոշտ թափոնների տեսակավորման և վերամշակման գործընթացի փուլային ներդրում, կազմակերպությունների կողմից թափոնների վերամշակման և արդյունավետ օգտագործման, այդ թվում՝ էներգիայի ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում․

զ/ կենցաղային կոշտ թափոնների աղբավայրերի էկոլոգիական անվտանգության ապահովման համար միջոցառումների մշակում և իրականացում, ներառյալ՝ աստիճանաբար դրանց վերացումը և փակումը․

է/ տիեզերական մշտադիտարկման արդյունքում բացահայտված կենցաղային կոշտ թափոնների չթույլատրված բեռնաթափումները կանխելու համար համապատասխան միջոցառումների մշակում և իրականացում։

Նպատակ 5․ Երևանը՝ խելացի մայրաքաղաք

Ռազմավարական ուղղություն 5․1․ Խելացի քաղաքի ծրագրային և մեթոդական ապահովում․

Ռազմավարական թիրախներ

ա/ Երևան քաղաքի տեղեկատվական տեխնոլոգիաների ռազմավարական զարգացման միջնաժամկետ ծրագրի մշակում և իրականացում, Երևան քաղաքի զարգացման ռազմավարության և թվայնացման զարգացման ռազմավարության միջև համապատասխանության ապահովում․

բ/ Երևան քաղաքում «Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրերի մշակման և ներդրման կենտրոնի» ստեղծում և այդ կենտրոնին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման քաղաքային հիմնական գործառույթների ու ծրագրերի կառավարման փոխանցում․

գ/ «Էլեկտրոնային մայրաքաղաք» կառավարման միասնական հարթակի ստեղծում և ծրագրի ներդրում, որը հնարավորություն կընձեռի բարելավել քաղաքի կենսագործունեությունը, քաղաքաբնակների կյանքի որակը և սպասարկումը դարձնել առավել արդյունավետ․

դ/ Երևան քաղաքում և նրա վարչական շրջաններում էլեկտրոնային փաստավավերագրային կառավարման և գործավարության միասնական համակարգի ներդրում, Երևան քաղաքի համայնքային արխիվի ստեղծում․

ե/ «Էլեկտրոնային մայրաքաղաք» կառավարման միասնական հարթակում «Բարեխիղճ երևանցի» հավելվածի ստեղծում, որը կապահովի քաղաքաբնակների մասնակցությունը Երևան քաղաքին վերաբերող որոշումների ընդունմանը և խնդիրների լուծմանը։

զ/ Երևան քաղաքում մատուցվող համայնքային ծառայությունների տեղեկատվական միասնական «Իրավիճակային և հաղորդակցային կենտրոնի» ստեղծում և հսկող գործորդի /օպերատորի/ մասնակցությամբ կառավարում․

է/ «Էլեկտրոնային մայրաքաղաք» կառավարման միասնական հարթակում քաղաքաբնակների տվյալների էլեկտրոնային պահոցի ստեղծում, որը կհեշտացնի սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական, բնականարանային կոմունալ մի շարք ծառայություններից քաղաքացիների օգտվելու և առցանց վճարելու հնարավորությունը․

ը/ «Էլեկտրոնային մայրաքաղաք» կառավարման միասնական հարթակում գրանցված յուրաքանչյուր քաղաքաբնակի /նաև՝ դպրոցականի և ուսանողի/ համար տարաբնույթ ծառայություններից օգտվելու և առցանց վճարելու միասնական փոխկապակցված քարտի տրամադրում․

թ/ «Էլեկտրոնային մայրաքաղաք» կառավարման միասնական հարթակի միջոցով տեսամշտադիտարկման համակարգի ներդրում, որը կնպաստի ոստիկանության, շտապ օգնության, արտակարգ իրավիճակների, փրկարարական, վթարային, սանիտարական, փոխադրման, համատիրությունների և այլ ծառայությունների համարժեք արձագանքմանը․

ժ/ «Էլեկտրոնային մայրաքաղաք» կառավարման միասնական հարթակի միջոցով քաղաքային երկրատեղեկատվական համակարգերի փոխկապակցվածության ապահովում․

ժ-ա/ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման նպատակով միջազգային համագործակցության և կապերի ընդլայնում և ծրագրերի իրականացում։

Նպատակ 6․ Երևանը՝ գործարար մայրաքաղաք

Ռազմավարական ուղղություն 6․1․ Տնտեսության ավանդական և նորարական հատվածների զարգացում

Ռազմավարական թիրախներ

ա/ Երևան քաղաքում տնտեսության կայուն զարգացման, տնտեսական աճի և ներդրումների համար տնտեսության ավանդական և նորարական հատվածների համակողմանի զարգացման ապահովում․

բ/ գոյություն ունեցող արդյունաբերական ձեռնարկությունների արդիականացում, հին արտադրությունների փոխարինում նոր և էկոլոգիապես «մաքուր» արտադրություններով․

գ/ արդյունաբերական խոշոր ձեռնարկություններին հարակից փոքր ՓՄՁ-ների կազմակերպում․

դ/ արտահանմանը միտված արտադրանքի խթանում և պետական աջակցության ցուցաբերման նպատակով արտահանողներին քարոզչական-տեղեկատվական աջակցություն․

ե/ նորարար և ստեղծարար արդյունաբերության զարգացման հարթակի ստեղծում։

Ռազմավարական ուղղություն 6․2․ Ձեռնարկատիրության ոլորտում գործունեության խթանում և աջակցում, պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության զարգացում

Ռազմավարական թիրախներ

ա/ սկսնակ և փորձառու ձեռնարկատերերի համար էլեկտրոնային առցանց հարթակի ստեղծում և աջակցության տրամադրում, կրթական ծրագրերի մշակում և իրականացում․

բ/ ձեռնարկատերերին պետական աջակցության ցուցաբերման գործիքակազմին առավել մանրամասն ծանոթացում գործող ծրագրերի շրջանակում․

գ/ ձեռնարկատիրության ոլորտում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների միջև փոխգործակցության և գործարարության համար բարենպաստ միջավայրի ապահովում․

դ/ «Գործարար Երևան» ծրագրի ներդրում և այդ ծրագրի շրջանակում արտոնյալ վարկավորում, ենթակառուցվածքների զարգացում, ուսուցում և համալիր ծրագրերի իրականացում։

Ռազմավարական ուղղություն 6․3․ Ձեռնարկատիրության ոլորտում ներդրումների ներգրավում և ներդրումային միջավայրի բարելավում

Ռազմավարական թիրախներ

ա/ արտահանողների համայնքային միության կազմավորում․

բ/ արտահանողների տեղեկատվական շտեմարանի ստեղծում՝ արտահանման ծավալների, հարկերի մուծման և հարկային արտոնությունների ստացման, աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ տվյալների մշակմամբ․

գ/ ներդրումային լավագույն 10 նախագծերի փաթեթի կազմում․

դ/ արտահանողների հիմնախնդիրների բացահայտում՝ բարձր վտանգավորության գոտու մասին պատկերացում ձևավորելու նպատակադրմամբ․

ե/ սերտ համագործակցություն գիտաարդյունաբերական համալիրի հաստատությունների հետ՝ արտահանողներին պետական համալիր աջակցություն ցուցաբերելու նպատակով․

զ/ խոշոր ներդրողների ներգրավում տնտեսության զարգացման հիմնական առաջնային ուղղություններում․

է/ մասնավոր ներդրումների ներգրավում առևտրային բնույթի ծրագրերում՝ «Ներդրումային ծրագրերի սպասարկման կենտրոնի» հետ գործակցությամբ․

ը/ հավելյալ արժեք ունեցող արդյունաբերական արտադրանքի թողարկում։

Նպատակ 7․ Երևանը՝ մշակութային և ստեղծարար մայրաքաղաք

Ռազմավարական ուղղություն 7․1․ Բնակչության մշակութային կենսամակարդակի բարելավում

Ռազմավարական թիրախներ

ա/ Երևան քաղաքում մշակութային և ստեղծարար քաղաքականության ռազմավարական միջնաժամկետ ծրագրի և գործողությունների իրականացման ամենամյա ծրագրի մշակում․

բ/ Երևան քաղաքում մշակութային ստեղծարար գործունեության ազատության խթանում՝ ֆինանսավորման տարբեր աղբյուրների և այլընտրանքային ձևերի, ստեղծագործական մրցույթների և դրամաշնորհային ծրագրերի միջոցով․

գ/ Երևան քաղաքում ազգային մշակութային արժեքների և մշակութային ժառանգության պահպանում, ուսումնասիրում, մեկնաբանում և տարածում, արվեստի բոլոր ճյուղերի և տեսակների պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծում, մշակութային ենթակառուցվածքների արդիականացում․

դ/ Երևան քաղաքի գրադարանների և գրադարանային ցանցի գրադարանային գործունեության և գրադարանային հավաքածուի թվայնացում, ընթերցողական միասնական տոմսի ներդրում․

ե/ Երևան քաղաքի թանգարանների հիմնական ցուցադրությունների նորացում՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, թանգարանային գործունեության և թանգարանային հավաքածուի թվայնացում․

զ/ Երևան քաղաքում մշակութային և ստեղծարար պաշարների գույքագրում և քարտեզագրում․

է/ քաղաքային իշխանության մարմինների, համայնքային մշակութային կազմակերպությունների և տեղեկատվական-հեռահաղորդակցային

տեխնոլոգիաների ու մշակութային ստեղծարար համայնքի միջև համագործակցության խթանում և ամրապնդում․

ը/ սերտ համագործակցություն Հայաստանի ստեղծագործական բոլոր միությունների և նրանց անդամների, մշակույթի անհատ գործիչների և ազատ արվեստագետների հետ՝ ստեղծագործական ներուժի խթանման և Երևան քաղաքում մշակութային և ստեղծարար միջավայր ձևավորելու նպատակով․

թ/ ստեղծարար և տաղանդավոր մանուկներին, պատանիներին և երիտասարդությանը աջակցության ցուցաբերում՝ հայրենական ու միջազգային հարթակներում նրանց կրթության և ներկայության, ինչպես նաև՝ հանրահռչակման համար ծրագրերի իրականացում․

ժ/ Երևան քաղաքի համայնքային մշակութային կազմակերպություններում տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ներդրում և ստեղծարար կարողությունների խթանում․

ժ-ա/ մշակույթային ստեղծարարության և նորարարության ոլորտներում հայրենական և արտասահմանյան ներդրումների ներգրավման համար բարենպաստ պայմանների ստեղծում․

ժ-բ/ աջակցություն Երևան քաղաքում և նրա վարչական շրջաններում գործարարության, տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ստեղծարարական կենտրոնների և հանգույցների ստեղծմանը․

ժ-գ/ մշակույթի և մշակութային ստեղծարարության ոլորտում միջազգային համագործակցության զարգացում Երևանի քույր-գործընկեր քաղաքների և Հայկական սփյուռքի հայաշատ քաղաքների հետ՝ Երևան քաղաքի մշակութային և ստեղծարար կերպարի միջազգային հանրահռչակման, մշակութային ապրանքների առաջխաղացման, փորձի փոխանակման ու մշակութային և ստեղծարար ներուժի զարգացման նպատակներով։

Ռազմավարական ուղղություն 7․2․ Մշակութային զբոսաշրջության զարգացում

Ռազմավարական թիրախներ

ա/ Երևան քաղաքի զբոսաշրջային կերպարի կազմավորում և միջազգային զբոսաշրջային շուկայում հանրահռչակում՝ տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների և մշակութային ստեղծարար համայնքի ներկայացուցիչների ներգրավմամբ․

բ/ Երևան քաղաքում ավանդական և այլընտրանքային զբոսաշրջային երթուղիների մշակում, կատարելագործում և զարգացում՝ տեղեկատվական

հեռահաղորդակցային տեխնոլոգիաների և մշակութային ստեղծարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ ․

գ/ Երևան քաղաքում զբոսաշրջային այցելության տեղեկատվական նոր կենտրոնների ստեղծում՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների հարևանությամբ․

դ/ Երևան քաղաքում զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացում և զարգացում․

ե/ զբոսաշրջության ոլորտում կադրային ներուժի զարգացման նպատակով «Հյուրընկալության և սպասարկման միջազգային դպրոցի» ստեղծում․

զ/ Երևան քաղաքում մշակութային և իրադարձային զբոսաշրջության խթանման նպատակով տարվա բոլոր եղանակներին խոշոր թատերարվեստի, երաժշտարվեստի և արվեստի այլ ճյուղերի ու տեսակների փառատոների և այլ միջոցառումների

կազմակերպում՝ Երևան քաղաքի վարչական շրջանների ներգրավմամբ, Երևանը հանրահռչակելով որպես «փառատոնային քաղաք»

է/ Երևան քաղաքում զբոսաշրջային ապրանքների մշակման, առաջխաղացման և ներդրման համալիր ծրագրի մշակում «Հին Երևան» պատմաճարտարապետական, ազգագրական և արհեստագործական թաղամասի նախագծում և ստեղծում/․

ը/ Երևան քաղաքում և մշակութային կազմակերպություններում հուշանվերային և արհեստագործական ապրանքների վաճառակետերի միասնական բրենդային ցանցի ստեղծում․

թ/ Երևան քաղաքում ռեստորանային և հյուրանոցային միասնական ապրանքանիշային ցանցի ստեղծում․

ժ/ մշա

«ՈՒԺԸ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 2023 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Նախընտրական քարոզչական ծրագիր

ժ/ մշակութային զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցության զարգացում Երևանի քույր-գործընկեր քաղաքների և Հայկական սփյուռքի հայաշատ քաղաքների հետ՝ Երևան քաղաքի զբոսաշրջային կերպարի միջազգային հանրահռչակման, զբոսաշրջային ապրանքների առաջխաղացման, փորձի փոխանակման և ներուժի զարգացման նպատակներով,

ժ-ա/ զբոսաշրջության ոլորտում հայրենական և արտասահմանյան ներդրումների ներգրավման համար բարենպաստ պայմանների ստեղծում։

Հարգանքով՝

Տիգրան Արզաքանցյան

«ՈՒԺԸ ՀԱՅՐԵՆՅԱՑ» կուսակցության նախագահ

կութային զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցության զարգացում Երևանի քույր-գործընկեր քաղաքների և Հայկական սփյուռքի հայաշատ քաղաքների հետ՝ Երևան քաղաքի զբոսաշրջային կերպարի միջազգային հանրահռչակման, զբոսաշրջային ապրանքների առաջխաղացման, փորձի փոխանակման և ներուժի զարգացման նպատակներով,

ժ-ա/ զբոսաշրջության ոլորտում հայրենական և արտասահմանյան ներդրումների ներգրավման համար բարենպաստ պայմանների ստեղծում։

Հարգանքով՝

Տիգրան Արզաքանցյան

«ՈՒԺԸ ՀԱՅՐԵՆՅԱՑ» կուսակցության նախագահ

Leave a Reply

Your email address will not be published.