«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը գրել է․
Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և պատվիրակության մյուս պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
Ուժ և համբերություն եմ մաղթում զոհվածների ընտանիքներին և մեր բարեկամ Իրանի ժողովրդին՝ այս մեծ վիշտը հաղթահարելու համար: