Ուղիղ․ԱԺ հերթական նիստի օրակարգում են ՍԴ դատավորի եւ երկու անկախ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերը

Ուղիղ․ԱԺ հերթական նիստի օրակարգում են ՍԴ դատավորի եւ երկու անկախ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերը

Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 28-ին շարունակում է իր հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 28 հարց:

Մասնավորապես, օրակարգում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, թեկնածուն, որին առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը, Դավիթ Բալայանն է:

Ազգային ժողովի օրակարգում են նաեւ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառավարությունն առաջադրել է Գարեգին Բաղրամյանի  թեկնածությունը, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գեղամ Գեւորգյանի  թեկնածությունը:

Leave a Reply

Your email address will not be published.