Ուղիղ․Կառավարության նիստի օրակարգում 24 հարց է, որից 21-ը չի զեկուցվում

Ուղիղ․Կառավարության նիստի օրակարգում 24 հարց է, որից 21-ը չի զեկուցվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 8-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց, որից չի զեկուցվում 21-ը: Եվս 2 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

–              Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին

–              «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու մասին

–              «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 18-ով թվագրված «Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» դրամաշնորհային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1 գրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,

–              Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին եւ այլ հարցեր:

Leave a Reply

Your email address will not be published.