Արդեն երեք օր է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, քաղաքացիները, շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, փակ են պահում Բաղրամյան պողոտան, գիշերում են այնտեղ։
Այսօր ժամը 15․010-ին Բագրատ Սրբազանը բոլորին հրավիրել է Բաղրամյան պողոտա։
«Վաղը չափազանց կարևոր օր է։ Այս մարդիկ մերժել են մեզ, մենք նրանց պետք է գործազուրկ դարձնենք։
Սպասում եմ բոլորիդ։ Դիմում եմ բոլոր նրանց, որոնք իրենց սրտում ունեն այդ փոփոխությունների կարիքը, այստեղ լինեն, վերջնական վճռական խոսք ասելու»,- նախօրեին ասել էր Սրբազանը։
Իսկ թե ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին՝ ուղիղ միացմամբ։