Ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի` Ուշիի ոլորանների սկզբնամասում բախվել են «Volkswagen», «Opel» և «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ չսպասելով շտապօգնության ժամանմանը, քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով են վիրավորների տեղափոխել հիվանդանոց։
Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Թորգոմ Գրիգորյանը։Վթարի մասին Պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը ` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։