Նախօրեին Գեղարքունիքի մարզում տեղի էր ունեցել վրաերթ : «Վարդենիս» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից «վերին ծնոտի 1-ին, 2-րդ, 3-րդ կտրիչ ատամների վնասվածքներ, դեմքի շրջանի սալջարդ» ախտորոշումներով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի 10-ամյա բնակչուհի է:
Ավելի ուշ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, նույն մարզի 38-ամյա բնակիչը ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով, Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան: Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Շամշյանի տեղեկություններով՝ 38-ամյա քաղաքացին աշխատում է Գեղաքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում, որպես պատմության ուսուցիչ: