«Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ ակցիա իրականացրած քաղաքացու խափանման միջոցը սահմանվել է չբացակայելը

«Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ ակցիա իրականացրած քաղաքացու խափանման միջոցը սահմանվել է չբացակայելը

Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ ակցիա իրականացրած քաղաքացու նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն տալը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու (բնակության վայրից չբացակայելու պարտավորություն) արգելքը»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նախօրեին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ ակցիա կազմակերպած Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու կամ խթանելու հրապարակային հայտարարություններ» հոդվածով, ինչպես նաև տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառմամբ այդ նպատակով նյութերի տարածման համար։ Սույն հոդվածով նախատեսված առավելագույն պատժամիջոցը նախատեսում է չորս տարվա ազատազրկում։

Leave a Reply

Your email address will not be published.