«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հիմնովին ավերել է գերեզմանատներ ու գյուղեր

«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հիմնովին ավերել է գերեզմանատներ ու գյուղեր

Հոլանդական NOS-ը «Պատմության միտումնավոր ջնջում» խորագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում աստիճանաբար պակաս տեսանելի են դառնում հայերի նախկին ներկայության ապացույցները։

NOS-ի կողմից հաստատված արբանյակային լուսանկարների համաձայն՝ հիմնովին ավերվել են բազմաթիվ հուշարձաններ, շենքեր, գերեզմանատներ և նույնիսկ ամբողջ գյուղեր։

Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ավերածությունները ոչ միայն երևում են արբանյակային լուսանկարներով, այլև արձանագրվել են ադրբեջանցի զինվորների կողմից։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մտնում հայկական եկեղեցի և ավերածություններ պատճառում:

Ինչպես նշում է NOS-ը, քանդելով այս տարածքում դարեր շարունակ կանգուն եղած կառույցները՝ պատմության մի մասը ջնջվում է:

Leave a Reply

Your email address will not be published.