Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության մասնակից, Ադրբեջանի ներկայացուցիչ Ռահիմ Հասանովը որակազրկվել է։
55 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանի թիմի ըմբիշ Կարապետ Մանվելյանին 1:7 հաշվով պարտվելուց հետո Ռահիմ Հասանովը դրսևորել էր ոչ մարզական եւ ագրեսիվ վարք։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցի ըմբիշին, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Կարապետ Մանվելյանը կիսաեզրափակիչում կգոտեմարտի Մուհամեդ Էմին Չակիրի հետ։