ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի, որ Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանը ձերբակալվել է Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս քաղաք մեկնելու փորձի ժամանակ։
Պեսկովի ճեպազրույցն՝ ստորև.
-Կրեմլում գիտե՞ն, որ Վարդանյանին ձերբակալել են Ադրբեջանի սահմանին։
-Ոչ, ճիշտն ասած, ես նման տեղեկություն չունեմ, այս մասին ոչինչ ասել չեմ կարող։ Ամեն դեպքում, նա ՌԴ քաղաքացի է, ունի ՌԴ քաղաքացիություն, ուստի այս կամ այն կերպ պետք է տեղեկություն ստանանք, եթե կալանավորում է եղել։ Սա սովորական պրակտիկա է: Իհարկե, մենք պաշտպանելու ենք նրա իրավունքները։
-Ժամանակին տեղեկություններ կային, որ նա հրաժարվել է քաղաքացիությունից։
– Ես այստեղ վստահ չեմ, ուստի չեմ համարձակվում ստույգ մեկնաբանել, բայց նա ունեցել է դա, եթե նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունը, ապա դա այլ հարց է: Վախենում եմ, որ սխալվեմ, չգիտեմ, թե նրան բերման են ենթարկել, թե ոչ, չգիտեմ՝ ով է բերման ենթարկվել, առհասարակ կալանավորվել է, ունի՞ Ռուսաստանի քաղաքացիություն: