ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումները կարող են օպերատիվորեն կազմակերպվել անհրաժեշտության դեպքում։ Առայժմ ժամանակացույցում դրանք չկան, լրագրողներին մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, ներկա պահին բարձր մակարդակով շփումներ ժամանակացույցում նախատեսված չեն։ Միեւնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում, իհարկե, [նման շփումներ] կարող են հայտնվել, բավական արագ կարող են կազմակերպվել հեռախոսազրույցներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։