Պետական պարտքը ավելացել է. Որքա՞ն է այն դարձել. Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Պետական պարտքը ավելացել է. Որքա՞ն է այն դարձել. Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Կառավարության նիստւմ Նիկոլ Փաշինյանը նշեց որ Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի հսկիչ-անցագրային կետ տեղադրելով Արցախն Հայաստանին կապող Լաչինի միջանցքում: Նրա խոսքով՝ հսկիչ-անցագրային կետի տեղադրումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Նիկոլ Փաշինյանը ասաց նաև, որ արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնա Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցությունների առարկա։ Փաշինյանը հայտարարեց, Հայաստանից ու միջազգային հանրությունից պահանջվում են կոնկրետ ջանքեր՝ իրադրության հետագա լարում թույլ չտալու համար։ Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը, բայց այդ ջանքերին զուգահեռ՝ ավելի է անհրաժեշտ դառնում Արցախում ու Լաչինի միջանցքում միջազգային հանրության ներկայությունը։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

 

Leave a Reply

Your email address will not be published.