Պետք է արմատախիլ անենք կոռուպցիոներին, որը կարող է ծվարած լինել մեր շարքերում. Կարեն Անդրեասյանը ՝ դատավորներին

Պետք է արմատախիլ անենք կոռուպցիոներին, որը կարող է ծվարած լինել մեր շարքերում. Կարեն Անդրեասյանը ՝ դատավորներին

Մենք պետք է արմատախիլ անենք այդ մեկ կոռուպցիոներին, որը կարող է հայտնվել կամ ծվարած լինել մեր շարքերում: Այս մասին դատավորների ժողովին հայտարարել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

«Ուղիղ 10 տարի առաջ հենց այս օրերին ես հանդիպում էի ոչ թե երկրի գրեթե բոլոր դատավորների հետ, այլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ, և իրենց ասում էի, որ ժամանակն է՝ հարված հասցնելու անիրավ դատավորներին: Մարդու իրավունքների պաշտպան աշխատելիս մեր գրասենյակը ստանում էր եթե ոչ հարյուրավոր, ապա տասնյակ բողոքներ դատական համակարգից»,- նշեց Կարեն Անդրեասյանը:

Նա ասաց, որ Հայաստանում 10 տարի առաջ աշխատում էր 230 դատավոր, որից 114-ը դուրս են եկել դատական համակարգից. «Այսինքն՝ գերակշիռ մեծամասնությունը փոխվել է, տեղի է ունեցել ինքնամաքրում: Հայաստանում այսօր կա 280 դատավոր, որոնցից 144-ին նշանակել են հեղափոխությունից հետո՝ 2018-ից հետո»:

Անդրադառնալով կոռուպցիային՝ Անդրեասյանն ասաց. «Մեկ կաշառակեր դատավորը ավելի է վարկաբեկում դատական համակարգը, քան 200 Մարդու իրավունքների պաշտպանները, մի քանի հարյուր նախարարները, հասարակական ու քաղաքական գործիչները: Մենք պետք է արմատախիլ անենք այդ մեկ կոռուպցիոներին, որ կարող է հայտնվել կամ ծվարած լինել մեր շարքերում»:

 

Leave a Reply

Your email address will not be published.